arm  rus 
ՆԱԽԱԳԾԵՐԸ
Հայոց լեռների գանձերը
FindArmenia.com կայքը
ԱԱՎ «ÐÎÑÍÅÔÒÜ-ÌÎÑÊÂÀ»
Լեռնային տուրիզմ
Լուսանկարների ցուցահանդես
Հատուկ առաջարկ
Վստահելով Ձեր կայքի սպասարկումը մեզ` դուք կստանաք.
զեղչ մինչև 20%,
տարաժամկետ վճարում,
հոստինգը` նվեր,
անվճար տեխնիկական աջակցություն:
Մեր գործերը
Կուրշավել - նրբաճաշակ տոնակատարություն
www.furshetvip.am
Valid XHTML 1.0 Transitional Մեր կայքերը համապատասխանում են համաշխարհային վեբ-ստանդարտներին:

Հայոց լեռների գանձերը

«Հայոց լեռների գանձերը» հանրագիտարանը2007թ. լույս է տեսել «Հայոց լեռների գանձերը» տեսարժան վայրերի թվային հանրագիտարանը` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Հանրագիտարանը պարունակում է Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) 130 տեսարժան վայրերի նկարագրություն, մոտ 3000 բարձրորակ լուսանկար, մանրամասն ինտերակտիվ քարտեզ և հաճելի հայկական երաժշտություն:

Հանրագիտարանի ստեղծման գործընթացըԱշխատանքները տևում էին շուրջ երկու տարի: Նախագծի հիմքում ընկած էր բոլոր տեսարժան վայրերի այցելությունը ոտքով: Կազմակերպվում էին բարդ քայլարշավներ, որպեսզի ներառվեն նաև այն վայրերը, որտեղ հնարավոր է հասնել միայն ոտքով: Հաճախ մեր արշավախումբը օրեր շարունակ գիշերում էր լեռներում` չմոտենալով անգամ բնակավայրերին:

Հայոց լեռների գանձերըՆյութերը գրելու համար կատարվել են երկարատև ուսումնասիրություններ, ճշտվել տարբեր աղբյուրների տեղեկությունները: Լեգենդներ ու առասպելներ են հավաքվել տեղի բնակիչներից: Կատարվում էին տեղանքային կողմնորոշումներ` քարտեզի վրա ճշգրիտ դիրքերը նշելու համար: Լուսանկարահանումներն արվում էին տարբեր եղանակային պայմաններում` նախապես մտածված դիտման ուղղություններից:

Հայոց լեռների գանձերըԿուտակված ահռելի ինֆորմացիան մատչելի դարձնելու համար ստեղծվել էր հատուկ ծրագրային ապահովում` հարմար փնտրման համակարգով, քարտեզի վրա նավիգացիոն համակարգով և իհարկե հաճելի ինտերֆեյսով:

Արդյունքում հանրագիտարանը` ինֆորմացիայի հարստությամբ, լուսանկարների որակով ու քանակով, քարտեզի ճշտությամբ, ինչպես նաև օգտագործման հարմարությամբ, զգալիորեն գերազանցում է գոյություն ունեցող բոլոր նմանատիպ հրատարակությունները:

Հանրագիտարանի որոշ նյութեր օգտագործվել են FindArmenia.com կայքի «Տեսարժան վայրեր» բաժնում:

INFOstream