|
|
|
|
Լեռնային տուրիզմ
Կյանքը հիասքանչ է, երբ գիտես, թե ինչ է տուրիզմը, հատկապես` լեռնային տուրիզմը:
Լեռնային տուրիզմը, դա հոգու ազատություն է, բնության գեղեցկություն, ամենօրյա խնդիրներն ու ձանձրալի կենցաղը մոռանալու հնարավորություն: Պատկերացրեք միայն. դուք կանգնած են ինչ-որ լեռնանցքի բարձունքին: Ձեր շուրջը՝ հեռվում, երևում են ամպերից դուրս ցցվող լեռնագագաթները: Լռություն... Ներքևում՝ հեռավոր հովտում, կարկաչում է գետակը. այնտեղ տաք է, մի գուցե նույնիսկ շոգ, իսկ ձեր ոտքերի տակ, ձյուն է՝ սպիտակ ու մաքուր: Սակայն արևի շողերը թույլ չեն տալիս ձեզ սառչել: Այո, շատ են հիացական ապրումները լեռնային տուրիզմում, և ամեն ոք գտնում է իր դրական կողմերը:
Հայաստանը եզակի երկիր է, որտեղ լեռնային տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Մեր մշակած երթուղիներում, բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով: Ավելի մանրամասն մեր տուր-երթուղիներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սակայն լեռնային տուրիզմը ոչ միայն գեղեցկություն է, այլև շատ ծանր աշխատանք: Լեռներում մարդ ձեռք է բերում իր էությունը: Այստեղ բացահայտվում է յուրաքանչյուր մարդու բնավորություն: ԻՆՖՈսթրիմ ընկերության աշխատակիցներից շատերը զբաղվում են այս էքստրեմալ սպորտաձևով դեռ վաղ մանկությունից, և մենք համոզված ենք, որ մեր աշխատակիցները ոչ միայն իրենց գործի բարձրակարգ մասնագետներ են, այլև մարդիկ, որոնք երբեք չեն ընկճվում և չեն նահանջում բարդ խնդիրների առջև:
2005թ.-ից մենք զբաղվում ենք Հայաստանում (ՀՀ, ԼՂՀ) լեռնային տուրիզմի կազմակերպմամբ: 2009թ.-ից Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը մեր մոտ է ուղարկում տուրիզմի ֆակուլտետի ուսանողներին` արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների:
|
|
|