|
Վեբ-կայքերի արդիականացում
Ժամանակի ընթացքում, նույնիսկ լավագույն վեբ-կայքերը կորցնում են իրենց արդիականությունը և ֆինանսական արդյունավերությունը. դրանք հնանում են: Եթե Ձեր կայքը հնացել է, Ձեզ այլևս դուր չի գալիս դիզայնը, կամ անհրաժեշտ է նոր ֆունկցիոնալություն, ուրեմն եկել է արդիականացման պահը:
Կայքի արդիականացում – գոյություն ունեցող կայքի դիզայնի և ֆունկցիոնալության ամբողջական կամ մասնակի փոփոխություն (նոր ծրագրային մոդուլների ավելացում կամ գոյություն ունեցողների փոփոխություն):
Սովորաբար, կայքի արդիականացումն արվում է հետևյալ դեպքերում.
• փոփոխություններ ընկերության բիզնեսում,
• գոյություն ունեցող կայքի ոչ արդյունավետ աշխատանք,
• կայքի դիզայնի թարմացման, բաժինների ավելացման ցանկություն,
• նոր գործիքների ստեղծման անհրաժեշտություն:
Եթե Ձեր կայքը չունի բովանդակության կառավարման համակարգ (Content Management System - CMS), ապա անհրաժեշտ է դրա ստեղծումը: CMS-ը նախատեսված է կայքի բովանդակության խմբագրման, ավելացման, ոչնչացման համար: ՄԵնք մշակում ենք CMS յուրաքանչյուր կայքի համար առանձին: Դրա շնորհիվ այն պարունակում է կոնկրետ կայքին անհրաժեշտ ֆունկցիոնալություն և ոչ մի ավելորդություն: Մեր CMS-ով աշխատելու համար չեն պահանջվում հատուկ գիտելիքներ, այն ունի հարմար և հասկանալի ինտերֆեյս: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները կմատուցեն CMS-ի շահագործման տեխնիկական աջակցություն:
|