|
Վեբ-կայքերի ստեղծում
Վեբ-կայքերի ստեղծման մեր մշակած ալգորիթմը հնարավորություն է տալիս առավելագույնս արագ իրականացնել ցանկացած բարդության ինտերնետ նախագիծ` բավարարելով պատվիրատուի ցանկությունները:
«ԻՆՖՈսթրիմ»-ում կայքի ստեղծումը բաղկացած է հետևյալ փուլերից:
1. Նախնական նախագծի պատրաստում
Կայքի մշակման առաջին փուլում մենք ճշտում ենք դրա ստեղծման նպատակն ու խնդիրները: Կատարվում է պատվիրատուի բիզնեսի ուսումնասիրում, որոշվում և վերլուցվում է նպատակային լսարանը: Իրականացվում է մրցակիցների վերլուծություն:
Այնուհետև մշակվում ու հաստատվում է տեխնիկական հանձնարարությունը: Դրանում պետք է նշված լինեն դիզայնին ու տեխնիկական մասին ներկայացվող պահանջները: Որից հետո մշակվում է կայքի կառուցվածքը:
2. Դիզայնի մշակում ու համաձայնեցում
Կայքի ստեղծման տվյալ փուլում մշակվում է կայքի դիզայնի հիմնական գրաֆիկական կոնցեպցիան և ցուցադրվում է գլխավոր էջի օրինակի վրա: Իրականացվում է պատվիրատուի ֆիրմային ոճի տարրերի ինտեգրումը կայքին: Այստեղ կարևոր է ոչ միայն լավ ստեղծագործական միտք, այլ նաև այդ մտքի ճիշտ ու պրոֆեսիոնալ իրականացում:
3. Նախագծի ծրագրային մասը
Այս փուլում մշակվում են կայքի ֆունկցիոնալ մոդուլները և բովանդակության կառավարման համակարգը (Content Management System - CMS): CMS-ը անհրաժեշտ է ցանկացած ժամանակակից կայքի համար, քանի որ կարևոր է ոչ միայն կայքի գեղեցիկ արտաքինը, այլ նաև նրա հետ հարմարավետ աշխատելու հնարավորությունը: Կայքի ստեղծման այս փուլը ներառում է. CMS-ի մշակումը, ծրագրային մասը, սերվերի կարգավորումը, նախագծի անվտանգության ապահովումը, ծրագրային մոդուլների աշխատունակության հսկումը:
4. Կայքում ինֆորմացիայի տեղադրում
Կայքի ստեղծման այս փուլում կայքում տեղադրվում են լուսանկարներ, հոդվածներ և այլ նյութեր (Content): Այս փուլում կարևոր է պատվիրատուի պատասխանատու մոտեցումը: Նա պետք է նախօրոք պատրաստի կայքի համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Եթե պատվիրատուն դժվարանում է պատրաստել բոլոր անհրաժեշտ նյութերը, ապա մեր հմուտ մասնագետները կստեղծեն որակյալ (հաշվի առնելով SEO օպտիմիզացիան) և յուրահատուկ բովանդակություն կայքում տեղադրելու համար:
|